Գարեգին Նժդեհը իմ սեղանի գիրքն է. «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դերակատար Արտաշես Ալեքսանյան
Յուրաքանչյուր հայի պետք է որ Գարեգին Նժդեհի կերպարը,կյանքն ու գործունեությունը հոգեհարազատ լինի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դերասան Արտաշես Ալեքսանյանը, ով նկարահանվում է Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմում:
«Ես միշտ կարդում եմ, ինքը իմ սեղանի գիրքն է»,-ասաց դերասանը՝ ի պատասխան հարցի, թե ցեղակրոնության գաղափարախոսության հիմնադրի մտքերին, աշխատություններին և հրապարակումներին այս օրերին ծանոթանո՞ւմ է:
Հիշեցնենք, որ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան պետական, ռազմական, դաշնակցական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհը նախ և առաջ հայտնի է Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտերի հիմնմամբ: Նրա ամենահայտնի գործերից են 1935թ.-ին լույս տեսած «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» և «Իմ պատասխանը» աշխատությունները:
Առավել հայտնի հոդվածներից են «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարը, «Էջեր իմ օրագրեն»-ը , «Բաց նամակներ հայ մտավորականությանը» հոդվածաշարը։
Ֆիլմում հանդես եկող դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ նկարահանումներն իրականացվում են Լեհաստանում, ներգրավված են նաև դերասաններ Հովակ Գալոյանը, Խորեն Լևոնյանը:
Լուսանկարը՝ Artisto.am-ի Facebook-ի էջի










