Մադամ Տյուսոյի թանգարանը թարմացրել է «007 գործակալին» նվիրված իր ցուցադրությունը
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի կապակցությամբ, Լոնդոնում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանն անմիջապես թարմացրել է «007 գործակալին» նվիրված իր ցուցադրությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես հաղորդում են մոմե արձանների թանգարանի ներկայացուցիչները, այսօրվանից բրիտանացի գերլրտեսի դերակատար Դենիել Քրեյգի և հատուկ ծառայության ղեկավար «Մ»-ի դերակատարուհի Ջուդի Դենչի արձաններն այցելուներին կներկայացվեն նոր կերպարով։ Թանգարանի աշխատակիցներն արձանները զուգել են այն հագուստով, որոնցով նրանք նկարահանվել են վերջին ֆիլմում՝ «007. «Սքայֆոլի» կոորդինատները»։
Այս ֆիլմը մեծ Բրիտանիայում վարձույթի առաջին երեք օրերին ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 20,1 ֆունտ ստերլինգ (32,4 մլն դոլար)։










