Հալեպում հրկիզվել է Սուրբ Գևորգ եկեղեցին (լուսանկարներ)

02:01 • 30.10.12

 Հալեպում հրկիզվել է հայկական Նոր գյուղ թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին: Տեղեկությունը Tert,am-ի հետ զրույցում հաստատեց նաև Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը:

Նոր Գյուղի ծայրամասային շրջանում գտնվող եկեղեցու մոտակայքում վաղուց էին շարունակվում ռազմական գործողությունները: Դրանց ընթացքում մի քանի անգամ տեղեկություններ էին տարածվել եկեղեցու հրկիզման վերաբերյալ, սակայն ավելի ուշ հերքվել էին:


Այսօր, սակայն, եկեղեցին իսկապես բարբարոսների թիրախում է հայտնվել: Տարածված լուսանկարները վկայում են այն մասին, որ եկեղեցին գրեթե մոխրացել է:


Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ հրդեհից էապես վնասվել է վնասվել է նաև եկեղեցու հարակից  Մեսրոպյան վարժարանը:


Հիշեցնենք, որ այսօր պայթյուն էր որոտացել նաև Դամասկոսի հայաբնակ թաղամասերից մեկի մոտակայքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ թե 10 զոհերի, թե շուրջ 50 վիրավորների մեջ հայեր կան:

 
Լուսանկարները՝ «Երկիր Մեդիայի»