Բացվել է Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին նվիրված ցուցահանդես
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է միության 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված շուրջ 500 աշխատանքներին:










