Արարատում մեքենան հարվածել է գազատարին. տեղի է ունեցել գազի արտահոսք

23:50 • 31.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 31-ին՝ ժամը 22.41-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Վազ 2109» մակնիշի 65 ՏՍ 267 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով գազատար խողովակին` շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել արտահոսք գազատար խողովակից:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։