Աֆղանստանում նոր ահաբեկչության զոհ են դարձել կանայք ու երեխաներ (տերբերակ 2)
Աֆղանստանի հարավային Հիլմենդ նահանգում ճանապարհին ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով այդ երկրի ՆԳՆ հայտարարությունը:
Զոհերը խաղաղ բնակիչներ են, նրանցից 7-ը կանայք են:
Հայտարարությունից պարզվում է, որ ճամփեզրին տեղադրված ռումբը պայթեցրել է զոհերի մեքենան:
Աֆղանստանի ՆԳՆ-ից կարծիք են հայտնել, որ ահաբեկչության հեղինակը «Թալիբան» շարժումն է:
19:07
Ըստ Courier Mail-ի այդ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 17-ի: Նրանց շարքում մեծ թիվ են կազմում նաև երեխաները:










