Գրող Աստղիկ Գևորգյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

16:49 • 31.10.12

Բազմամյա բեղմնավոր գործունեության, մեծ վաստակի, Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ, գրող, լրագրող, հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը , Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

 

Ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ ավագանու հերթական նիստում հոբելյարին հանձնելով պատվավոր պարգևը, Տարոն Մարգարյանը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական մեծ եռանդ ու ակտիվ մասնակցություն Երևանի ավագանու աշխատանքներում՝ ի շահ մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակչության։

 

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի խոսքերի ու գնահատանքի համար՝ Աստղիկ Գևորգյանը վստահեցրել է, որ այսուհետ նույնպես ուժերի ներածին չափ անելու է հնարավորը հանուն Երևանի գեղեցկության ու հարմարավետության, հանուն երևանցու բարեկեցության ու բարօրության։