Ահաբեկչություն Դամասկոսի մզկիթներից մեկի մոտակայքում. կա 7 զոհ

20:42 • 31.10.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում դարձյալ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Շիական Սիդ-Զեյնաբ մզկիթի մոտ ինքնաշեն ռումբի պայթյունից զոհվել է 7, վիրավորվել` 13 մարդ։

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, Դամասկոսի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող մզկիթի մոտակայքում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս որևէ ոք չի ստանձնել։
 

Այս մզկիթը համարվում է շիա-մուսուլմանների հայտնի ուխտավայրերից մեկը, որտեղ ամեն տարի Իրանից և Իրաքից հազարավոր հավատացյալներ են այցելում։

Հայտնի է, որ ևս մեկ պայթյուն հնարավոր է դարձել կանխել։ Երկրորդ ռումբը հայտնաբերվել և վնասազերծվել է անվտանգության ուժերի կողմից։