Հրդեհ Ֆիրդուսի փողոցի թիվ 1 հասցեում (լուսանկարներ)
18:52 • 31.10.12
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Ֆիրդուսի փողոցի թիվ 1 հասցեում այրվում է տուն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.23-ին, մարվել 18.54-ին: Զոհեր և տուժածներ չկան։
Placeholder










