Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Վրաստանին 150 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի
Ամերիկյան Millennium Challenge Corporation-ը կամ «Հազարամյակի մարտահրավերները» հաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել Վրաստանի նոր իշխանությունների հետ ֆինանսական օգնության երկրորդ ծրագրի իրականացման համար, համաձայն որի՝ Վրաստանը կարող է 150 մլն ԱՄՆ դոլար ստանալ, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հազարամյակի մարտահրավերների» փոխտնօրեն Թոմ Հարլին՝ Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, եթե նախորդ տարիներին կորպորացիայի ծրագրերի շրջանակներում Վրաստանում իրականացվում էին հիմնականում ճանապարհաշինական և գյուղատնտեսական նախագծեր, ապա ներկայի ծրագիրն ավելի ուղղորդված է կրթության ոլորտին:










