ԱՄՆ կառավարությունը կրճատել է հետախուզության ծախսերը
Միացյալ Նահանգները հետախուզության վրա այս տարվա ընթացքում նախորդ տարվանից 700 մլն դոլար քիչ է ծախսել, տեղեկացնում է vz.ru-ն՝ հղում անելով Washington Times-ին։
ԱՄՆ ազգային հետախուզության պետ Ջեյմս Քլեփփերի խոսքով՝ 2012թ.-ին հետախուզության համար նախատեսված ֆինանսավորումը կազմել է 75.4 մլրդ դոլար։
Այդ գումարից 53.9 մլրդ-ը ծախսվել է ազգային հետախուզության ծրագրերի վրա։
«Դա (ծախսերի կրճատումը) ազգային հետախուզության առաջին կրճատումն է՝ բավական երկար ժամանակահատվածում»,- ասել է Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի ներկայացուցիչ Սթիվեն Աֆթերգուդը։
Նրա խոսքով՝ 2007թ.-ից սկսած ֆինանսավորումը հետախուզական ծրագրերի համար պարբերաբար աճել է։










