Ռեժիսոր Յուրի Լյուբիմովն ընկել է կոմայի մեջ

12:22 • 31.10.12

Մոսկվայի 23-րդ քաղաքային հիվանդանոցում գտնվող ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան, թատերական ռեժիսոր Յուրի Լյուբիմովն ընկել է կոմայի մեջ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Բժիշկները հրաժարվել են մեկնաբանություններից։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տեղեկության համաձայն՝ չնայած բժիշկների ջանքերին, ռուսական թատրոնի կարկառուն ներկայացուցչին չի հաջողվում դուրս բերել այդ վիճակից։

 

Մեծ թատրոնը, որտեղ պետք է տեղի ունենար Լյուբիմովի բեմադրած «Իշխան Իգոր» օպերայի առաջնախաղը, հետաձգել է ներկայացումը։


Սեպտեմբերի 30-ին նա նշել էր իր ծննդյան 95-ամյակը։