Հնդկաստանը՝ Նիլամ փոթորկի թիրախ. 150 000 մարդ է տարհանվել
Հնդկաստանը դարձել է Նիլամ արևադարձային փոթորկի թիրախը: Այդ երկրում 150 000 մարդ է տարհանվել, հայտնում է Interfax-ը:
Փոթորիկը հասել է Հնդկաստանի հարավային ափին: 150 000 մարդ տարհանվել է Անդհրա-Պրադեշ նագանգում: Մեկ այլ առափնյա նահանգի՝ Թամիլենդի մայրաքաղաքում 282 դպրոց է փակվել, դադարեցվել է նավահանգստի աշխատանքը: Այդ նահանգի ափ է նետվել նաև նավթային տանկեր, որի անձնակազմին փորձում են տարհանել փրկարարները:
Փոթորկի ներսում քամու արագությունը կազմում է 75 կմ/ժ:
Ավելի վաղ Նիլամն անցել էր Շրի Լանկայով, որտեղ 2 մարդու կյանք էր խլել: Եվս 4 500 մարդ սողանքների սպառնալիքի պատճառով ստիպված է եղել լքել իր տունը:










