Կորեացի ռեփեր PSY-ն կներկայացնի Galaxy Note II-ը

14:52 • 31.10.12

Հարավկորեական Samsung ընկերությունը Galaxy Note II պլանշետի շնորհանդեսին հատուկ հյուր է հրավիրել, հայտնում է Life News-ը։

 

Կորեացի ռեփեր PSY-ն, ում համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Gagnam Style տեսահոլովակը, ոչ միայն կներկայացնի նորույթը, այլև կարող է դառնալ ընկերության դեմքը։

 

 Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երաժիշտը, ինչպես և նոր գաջեթը, հրաշալի միավորում են աշխատանքն ու զվարճանքները։

 

Արդյոք կդառնա Professional by day, fun by night արտահայտությունը Samsung-ի նոր կարգախոսը, դեռ չի հաղորդվում։