Արտաշատում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ

12:49 • 01.11.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»–ի մասնաճյուղի շենքը: 


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:


Ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։