Վթար Արարատում, 22-ամյա ուղևորը տեղում մահացել է

11:56 • 01.11.12

Արարատի մարզի Շահումյան գյուղի Հոկտեմբերի փողոցում hոկտեմբերի 31-ին` ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և շրջվել ջրատարի մեջ:

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ պատահարի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված Վահան Խաչատրյանը, տեղում մահացել է:


Վարորդը ստացել է ամբուլատոր բուժօգնություն: Կատարվում է քննություն: