Էկվադորի բնակիչներն ամերիկյան Chevron-ից 19 մլրդ դոլար փոխհատուցում են պահանջում

11:54 • 01.11.12

Էկվադորի մի խումբ բնակիչներ արգենտինական դատարան են դիմել՝ ամերիկյան Chevron նավթաքիմիական ընկերության դեմ հայցով, հայտնում է vz.ru-ն։

 

Սա հայցվորների երրորդ փորձն է՝ ստիպել ամերիկյան ընկերությանը 19 մլրդ դոլար վճարել՝ որպես վնասի փոխհատուցում ՝ Էկվադորի դատարանի կողմից 2011թ. ընդունված վճռի հիման վրա։

 

 

 

Էկվադորցիները մեղադրում են Chevron-ին Ամազոն գետի շրջանում գտնվող տարածքները մոտ 3 տասնամյակ աղտոտելու համար։

 

Հայցվորներն օտարերկրյա դատարաններում են փորձում հարցը լուծել, քանի որ Chevron-ն ակտիվներ չունի Էկվադորում. ավելի վաղ նրանք դիմել էին Բրազիլիայի և Կանադայի դատարաններ։ Իր հերթին, ամերիկյան ընկերությունը հերքում է բոլոր մեղադրանքները, հայտնում է BBC-ն։