Ազատ անկմամբ ձայնի արագությունը գերազանցած Ֆելիքս Բաումգարդները հայրենիքում դատարանի առջև կկանգնի

00:15 • 01.11.12

Ավստրալացի էքստրեմալ սպորտաձևերի սիրահար և աշխարհի ռեկորդակիր, վերջերս մեծ հռչակ ձեռքբերած Ֆելիքս Բաումգարդները, ով բարձրությունից թռիչքի և արագության աշխարհի ռեկորդներ սահմանեց ստրատոսֆերայից իր թռիչքով, հայրենիքում մեղադրվում է մարմնական վնսավածքներ հասցնելու մեջ և մեկ շաբաթից պետք է կանգնի դատարանի առաջ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
 

Երկու տարի առաջ Բաումգարդները Զալցբուրգի մարզադաշտի մոտ, ավտոճանապարհին ձեռնամարտի է բռնվել հունական բեռնատարի վարորդի հետ, ով խցանելով ճանապարհը, կռվում էր մարդատար մեքենայի վարորդի հետ: Մարզիկը փորձել է պաշտպանել մարդատարի վարորդին, սակայն հույնը նրան մի կողմ է հրել, ինչին հետևել է Բաումգարդների ապտակը և բռունցքով հարվածը հույնին դեմքին, որը արնահոսության է հանգեցրել:
 

Կռիվը այդքանով ավարտվել է, սակայն որոշ ժամանակ անց հույն վարորդը դատի է տվել Բաումգարդներին: Առաջին ատյանի դատարանը լսելով գործը՝ նրան մեղավոր է ճանաչել և պարտավորեցրել 1,5 հազար եվրո տուգանք վճարել: Մարզիկը բողոքարկել է որոշումը, և դատական նոր լսումը տեղի կունենա Զալցբուգի դատարանում նոյեմբերի 6-ին:


 

 Парашютист Феликс Баумгартнер, превысивший скорость звука, окажется в зале суда