Անվանափոխվելուց հետո էլ Բիգ Բենը վարձով կտրվի

14:11 • 01.11.12

Մեծ Բրիտանիայի գլխավոր խորհրդանիշերից մեկը համարվող Բիգ Բենը, որը վերջերս օրենսդիրների նախաձեռնությամբ անվանափոխվել էր «Էլիզաբեթի աշտարակի»՝ ի պատիվ թագուհու, շուտով վարձով կտրվի, հայտնում է Euromag-ը՝ հղում անելով Daily Mail-ին։

 

Իշխանությունների նման որոշումը պայմանավորված է նրանով, որ աշտարակի պահպանումը ծախսատար է հարկատուների համար, ուստի որոշվել է այն վարձակալության տալ ցանկացողներին։

 

Ակնկալվում է, որ այս բացառիկ առաջարկն առաջին հերթին կգրավի կինոռեժիսորների ուշադրությունը, որոնց համար բավական գրավիչ կլինեն Բիգ Բենի ներքին տարածքները։ Իշխանությունները կանխատեսում են, որ ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում աշտարակը տարեկան 3.5 մլն դոլար եկամուտ կապահովի։