Գերմանիայի ամենափոքր դպրոցն ունի ընդամենը 1 աշակերտ

09:58 • 01.11.12

Իր 100-ամյակն է նշելու Գերմանիայի ամենափոքր դպրոցը, հայտնում է Еuromag-ը։

 

Այս տարի դպրոցի միակ աշակերտուհին 9-ամյա Կայան է, մյուս աշակերտը դպրոցում կհայտնվի միայն երկու տարի անց։

 

Դպրոցը գտնվում է Հյուսիսային ծովի Նոյվերկ կղզում, և ոչ ոք չգիտի, թե ինչու այն մինչև այժմ չի փակվել։ Հնարավոր է, որ այն պարզապես չեն նկատել հաշվետվությունների և փաստաթղթերի արանքում, քանի որ այդ կղզին չկա Գերմանիայի նույնիսկ ամենամանրամասն պատկերված քարտեզում։


Այս փոքրիկ կղզում ապրում է 40 մարդ, մեքենաներ այստեղ չկան։ Օրինակ՝ կինո գնալ ցանկացողները պետք է նավով  մեկուկես ժամանոց ճանապարհ անցնեն՝  Կուկսհաֆեն հասնելու համար։


«Պետք է կարողանալ ապրել այս կյանքով»,- ասել է Մայք Մյուլեր-Տոլեդոն, ով 4 տարի առաջ է եկել այստեղ ուսուցչի ազատ հաստիքը զբաղեցնելու համար, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։