Ֆրանսիան Google-ից 1 մլրդ է պահանջում

15:27 • 01.11.12

Ֆրանսիայում ճնշում են գործադրում ամերիկյան Google ընկերության նկատմամբ, հայտնում է НТВ-ն։

 

Ինչպես գրում է Le Canard enchaine շաբաթաթերթը, ֆրանսիական իշխանությունները ցանկանում են ամերիկյան ընկերությունից 1 մլրդ եվրո գանձել, քանի որ Google-ը նախընտրում է Ֆրանսիայից ստացված եկամուտների հարկերը վճարել Իռլանդիայում։

 

Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդթի հետ հանդիպման ժամանակ։

 

Պահանջվում է, որպեսզի ընկերությունը գովազդից ստացած իր եկամուտները կիսի ֆրանսիական թերթերի հետ։ Որոնողական կայքն օգտատերերին ուղղորդում է թերթերի կայքեր և գովազդի համար գումար ստանում։

Չի բացառվում, որ Google-ին կստիպեն կիսվել՝ հատուկ օրենքի օգնությամբ։


Սակայն այդ դեպքում ընկերությունը պարզապես կհանի ֆրանսիական թերթերն իր որոնողական համակարգից։