Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Օլանդն Իրանից «կոնկրետ քայլեր» է պահանջել

12:42 • 01.11.12

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է, որ Իրանից «կոնկրետ քայլեր» է պահանջում, որոնք կապացուցեն, որ այդ երկիրը դադարեցրել է միջուկային զենք ստեղծելու իր վիճահարույց ծրագիրը, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Agence France Presse գործակալությանը։

 

Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նախազգուշացրել է, որ «պաշտոնական Փարիզը կաջակցի հետագա պատժամիջոցների կիրառմանը, եթե Թեհրանին չհաջողվի համոզիչ փաստարկներ բերել ծրագրի դադարեցման վերաբերյալ»։

 

«Դա սպառնալիք է, որը Ֆրանսիան չի կարող հանդուրժել։ Մենք քվեարկել ենք մի շարք պատժամիջոցների օգտին և պատրաստք են ապագայում ևս պատժամիջոցների օգտին քվեարկել, քանի դեռ դրա կարիքը կա»,- ասել է Օլանդը։

 

Նեթանյահուն, իր հերթին, հայտարարել է, որ «Իսրայելի՝ Իրանի վրա հարձակվելուց 5 րոպե անց Արաբական աշխարհը թեթևացած շունչ կքաշի»։