Ֆրանսիայի նախահագը իր աշխատանքը անչափ դժվար է համարում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում գործունեությունը վերջին շրջանում խիստ քննադատության է արժանանում հայրենիքում, իր աշխատանքը անչափ դժվար է անվանել, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով ֆրանսիական Le Mond-ին:
«Իշխանական պարտավորությունների իրականացումը մեր ժամանակ շար դժվար է: Այստեղ բացակայում է կարեկցանքը, հարգանքը: Ես այդ ամենը իմ վրա են զգացել», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը լրագրողներին տված հարցազրույցում:
Օլանդի վարկանիշը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 5 կետով:
Նախագահին վստահություն են արտահայտել ֆրանսիացիների միայն 36%-ը:
Դա կապված է գործազրկության մակարդակի բարձրացման, զանգվածային ազատումների և աշխատատեղերի քանակի նվազման, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի հետ:
«Նայեք Սարկոզիին: Նրանից երեք տարի պահանջվեց հարկային վահանը կյանքի կոչելու համար», - ասել է Օլանդը՝ հղում կատարելով իր նախորդի օրինակին:
Ֆրանսիայի նախագահը իր համար առավելագույն ժամկետ է սահմանել 2 տարին, որոնց ընթացքում նա մտադիր է կայունացնել տնտեսական դրությունը և նվազեցնել գործազրկության մակարդակը, որը այժմ կազմում է ավելի քան 10%:










