Մի խումբ զինված անձիք գրավել են Լիբիայի խորհրդարանի շենքը
Տասնյակ զինված մարդիկ գրավել են Լիբիայի խորհրդարանի շենքը՝ բողոքելով երկրի կառավարության դեմ, որը ընտրվել է նախօրեին, հաղորդում է BBC-ն:
Ավելի քան մեկ տասնյակ հրետանային կայաններով ռազմական ավտոմեքենաներ են շարվել դեպի երկրի խորդրդարան տանող ճանապարհին:
Զինված մարդիկ ենթադրաբար ապստամբներ են, որոնք ժամանել են Միստրատա և Տրիպոլի քաղաքներից: Նրանք համաձայն չեն այն բանի հետ, որ նոր նախարարական կազմում ընդգրկվել են որոշ մարդիկ, ովքեր Մուամար Կադաֆիի կառավարման ժամանակ ևս բարձր պաշտոններ են զբաղեցրել:










