Աճուրդում վաճառվել է Փոլ Մաքքարթնիի Aston Martin-ը

13:12 • 01.11.12

Փոլ Մաքքարթնիին պատկանող Aston Martin սպորտային ռետրո մեքենան Լոնդոնի Christie's աճուրդում վաճառվել է գրեթե կես միլիոն դոլարով, հայտնում է BBC-ն։

 

Aston Martin DB5 մեքենան, որն առավել հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից, Մաքքարթնին գնել էր լեգենդար «Բիթլզ» խմբի փառքի շեմին՝ 1964թ.-ին։ Երաժիշտը սրահը պատել է սև կաշվով և տեղադրել խաղարկիչ։

 

Ավտոմեքենայի լեգենդար մոդելն ու նրա հայտնի նախկին սեփականատերն այն դարձնում են յուրահատուկ, կարծում են Christie's-ում։