Մադրիդում Հելոուինի տոնակատարության ժամանակ 3 աղջիկ է մահացել
Մադրիդում Հելոուինի տոնակատարության ժամանակ 3 աղջիկ է մահացել սրտի անբավարարությունից, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով շտապօգնության ծառայությանը։
Հաղորդվում է, որ դա կարող է լինել թթվածնի պակասի պատճառով, քանի որ ակումբում, որտեղ տոնը նշել են աղջիկները, մարդկանց հոծ բազմություն է եղել։
Աղջիկներից երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ երրորդը՝ բուժհաստատություն հասնելուց հետո։
Եվս երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։










