Regnum–ի աշխատակցին ծեծի ենթարկած դատախազն ազատվել է աշխատանքից

09:50 • 01.11.12

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր մոտ է կանչել Regnum գործակալության հայաստանյան խմբագրության ղեկավար Ռուբեն Գրձելյանին ծեծի ենթարկած Կոտայքի մարզային դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանին և առաջարկել աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել, տեղեկացնում է «168 ժամ»-ը։


Թերթը
կապվել է Մեսրոպ Մանրիկյանին և հարցրել, թե արդյոք նա պատրաստվո՞ւմ է աշխատանքից ազատման դիմում գրել։ Մանրիկյանը պատասխանել է, որ այս պահին ինքը չի ցանկանում այդ մասին խոսել, բայց խոստացել է, անպայման, խոսել։


Երեկոյան
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը թերթին տեղեկացրել է, որ Մեսրոպ Մանրիկյանը Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից։


Մանրիկյանի
հետ տեղի ունեցածն անակնկալ է եղել նրա համար, քանի որ, թերթի ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ նա եղել է գլխավոր դատախազի մոտ, բայց այդ անգամ Աղվան Հովսեփյանը ճիշտ հակառակն է ասել՝ վստահեցնելով, որ նա աշխատանքային կարիերայի համար կարող է չմտահոգվել։


«
Պարզ ասած, գլխավոր դատախազն իր ենթակային ասել է, որ նա շարունակելու է աշխատել որպես դատախազ։ Բայց չի կարողացել պահել խոստումը և տեր կանգնել իր ենթակային, որովհետև հոկտեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանն այլ հրահանգ է տվել։ Եվ այդ հրահանգը եղել է հրապարակային»,– գրում է թերթը։


Հիշեցնենք
, որ մայիսի 12-ի ուշ երեկոյան Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36 շենքի բակում վեճ էր ծագել Regnum գործակալության հայաստանյան խմբագրության ղեկավար Ռուբեն Գրձելյանի և Դատախազության աշխատակից Մեսրոպ Մանրիկյանի միջև։


Վեճն
ավարտվել էր ծեծկռտուքով։ Մանրիկյանի որդին և ընկերները ծեծի էին ենթարկել Գրձելյանին, որը համարձակվել էր վեճի մեջ մտնել դատախազի հետ։ Հարուցվել էր քրեական գործ։