ՀԴԲ-ն հատուկ գործողությամբ գտել է Մատիսի՝ 10 տարի առաջ գողացված գործը

23:26 • 01.11.12

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հատուկ գործողություն է իրականացրել, որի շնորհիվ ձերբակալվել են 10 տարի առաջ Անրի Մատիսի կտավներից մեկը գողացած անձինք, հայտնում է BBC-ն:


Խոսքը 46-ամյա տղամարդու և 50-ամյա կնոջ մասին է, ովքեր 10 տարի առաջ Մատիս էին գողացել վենեսուելական թանգարանից: Նրանք փորձել էին 1925-ի «Կարմիր զգեստով վարձակը» նկարը վաճառել 3 մլն ԱՄՆ դոլարով: «Գնորդը» եղել էր ՀԴԲ-ի աշխատակիցը: Տղամարդուն սպառնում է 10, կնոջը՝ 5 տարվա ազատազրկում:


2003-ին Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանը պարզել էր, որ իր մոտ գտնվող այս գործը փոխարինվել է կեղծով: