Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել հիվանդանոցից

15:42 • 01.11.12

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել Բարսելոնայի «Սանտ Պաու» հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր ստանում միկրոինսուլտից հետո, հայտնում է Голос России-ին՝ վկայակոչելով հիվանդանոցի տնօրինությանը։

 

Բժիշկներից մեկի խոսքով՝ երգչուհու առողջական վիճակը զգալի լավացել է, ուստի նրան թույլատրվել է տուն վերադառնալ։

Ակնկալվում է, որ նոյեմբերի 11-ին Կաբալյեն ելույթ կունենա «Հույսի ձայներ» բարեգործական համերգի շրջանակներում, որից ստացված ողջ հասույթը կուղղվի տարբեր քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի հետազոտություններին։

 

Երկու շաբաթ առաջ երգչուհին հանկարծակի կորցրել էր գիտակցությունն ու գետնին ընկել։ Արդյունքում նա կոտրել էր ձեռքը և, ինչպես հետագայում բժիշկներն էին պարզել, միկրոինսուլտ է տարել։