Հնդկաստանում «Նիլամ» փոթորկից 7 մարդ է զոհվել
Հնդկաստանում փոթորկի և ջրհեղեղի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, հայտնում է BBC-ն:
Հնդկաստանի հարավ-արևելքը պատուհասած «Նիլամ» փոթորկի պատճառով մոտ 150 000 մարդ էր տարհանվել:
Փրկարարները շարունակում են ափ նետված տանկերի 5 նավաստիների որոնման աշխատանքները:
Հնդկաստանի հարավային որոշ նահանգներում տներ ու գյուղատնտեսություններ են հեղեղվել, խափանվել է էլեկտրամատակարարումը:
Փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը եղել է 75 կմ/ժ:










