Պակիստանում ծնողները սպանել են 15-ամյա աղջկան նրա վրա ծծմբաթթու լցնելով
Ծնողները սպանել են իրենց 15-ամյա աղջկան՝ նրա վրա ծծմբաթթու լցնելով: Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի Քաշմիր քաղաքում, հաղորդում է Интерфакс-ը:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, հայրը ծեծել է աղջկան և իր կնոջ հետ միասին նրա վրա լցրել ծծմբական թթուն, որից աղջիկը ծանր այրվածքներ է ստացել: Սակայն, այդքանից հետո ծնողները թողել են, որ նա այդ վիճակում տանջվի և հիվանդանոց են տեղափոխել միայն հաջորդ օրը:
Այն հիվանդանոցի բժիշկը, ուր նրան ի վերջո տեղափոխել են, հաստատել է, որ աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել մարմնի 70%-ի այրվածքներով:
Աղջկա ծնողները հաշվեհարդար են տեսել պատանի աղջկա հանդեպ այն բանից հետո, երբ իմացել են, որ նա հանդիպում է երիտասարդ տղայի հետ:










