Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

16:11 • 01.11.12

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ «Սենդի» ավերիչ փոթորկի կապակցությամբ, տեղեկացնում են նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հեռագրում, մասնավորապես ասված է.


«Ձերդ Գերազանցություն,


Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած «Սենդի» ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ:


Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնում»։