Կռունկների հետ թռչելուց հետո Պուտինի մոտ առողջական խնդիրներ են առաջացել

10:30 • 01.11.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մի շարք արտասահմանյան այցերի և երկրով մեկ այլ ուղևորությունների հետաձգումը պայմանավորված է նախագահի առողջական խնդիրներով, որոնք ի հայտ են եկել կռունկների հետ հանրահայտ թռիչքից հետո, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրներին։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինի առողջական խնդիրները կապված են ավելի վաղ ստացած ողնաշարային վնասվածքի հետ, որի հետևանքով նախագահը սկսել է թեթևակի կաղալ։

 

Այժմ ՌԴ ղեկավարն անցնում է պրոֆիլակտիկ պրոցեդուրաների կուրս, իսկ բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել թռիչքներից, որոնք բացասական են ազդում ողնաշարի վրա։

 

Այս ամենին արձագանքել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով հերքել է Պուտինի առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը։ Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Ասիական- խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ Պուտինը, իրոք, կաղալով է քայլել, քանի որ նրա մկանը ջղաձգված է եղել։