Ռոմնին Օբամային անիրազեկ է համարում
Բարաք Օբաման տեղեկություն չունի այն մասին, թե ինչպես պետք է վարել գործերը, հայտարարել է ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնին, հաղորդում է INTERFAX-ը:
«Մեզ մի նախագահ է պետք, ով լավ գլուխ է հանում գործերից», - հայտարարել է նա նաընտրական ելույթի ժամանակ:
Ռոմնիի հայտարարությանն ի պատասխան՝ Օբամայի նախընտրական շտաբից հայտարարել են, որ նա ինքը չի հասկանում, թե ինչ է խոսում:
«Ռոմնին որքան ցանկանում է՝ կարող է սուտ մեղադրանքներ շպրտել: Սակայն մարդիկ գիտեն, որ գործող նախագահը միակ թեկնածուն է, ով հստակ նախագիծ ունի մեր երկրի հետագա զարգացման, տնտեսության ծաղկման և միջին դասի ամրապնդման վերաբերյալ», - ասել է Օբամայի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Էլիզաբետ Սմիթը:










