Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ և հեռացել
10:04 • 01.11.12
Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 52/1 շենքի դիմաց հոկտեմբերի 31-ին՝ ժամը 08.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ և հեռացել:
Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ նույն օրը, ժամը 13.10-ին, տուժած կինը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










