Ապագայի հանդեպ ՌԴ բնակիչների վստահությունը նվազում է. սոցհարցում
Ապագայի հանդեպ ռուսների վստահությունը գնալով նվազում է։ Սոցիոլոգների կարծիքով՝ ապագայի հանդեպ վստահ մարդկանց թիվը (43%) սահուն անկում է գրանցում, փոխարենը զգալի աճում է նրանց թիվը, ովքեր հակառակ զգացողությունն ունեն ապագայի վերաբերյալ (54 %), հայտնում է РИА-Новости-ն։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի մասնագետների կողմից ներկայացված զեկույցի համար հիմք է հանդիսացել սոցհարցումը, որի շրջանակում հարցվել է 1 600 հոգի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող տարբեր հանրապետությունների և շրջանների 138 բնակավայրերից։
Սոցիոլոգները նշել են, որ ապագայի հանդեպ հիմնականում վստահ են երիտասարդները, խոշոր քաղաքների բնակիչներն ու ֆինանսապես ապահովված մարդիկ։ Իսկ «վաղվա օրվա» հարցում վստահ չեն տարեցներն ու ցածր եկամուտով ռուսները։










