«Սենդի» փոթորկի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 72-ի

10:08 • 01.11.12

Միացյալ Նահանգներին վրա հասած «Սենդի» ավերիչ փոթորկի զոհերի թիվը հասել է 72-ի, հայտնում է Associated Press-ը։

Ամենից շատ տուժել է Նյու Յորք նահանգն ու քաղաքը, Մերիլենդ և Նյու Ջերսի նահանգները։  Նյու Յորք քաղաքում զոհվել է 22 մարդ, իսկ նույնանուն նահանգում՝ 8։ Մերիլենդում տարերքը խլել է 9, Նյու Ջերսիում՝ 6 մարդու կյանք։



ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հետաձգելով բոլոր նախընտրական միջոցառումները, այցելում է երկրի առավել տուժած շրջաններ։ Առաջին խնդիրը, ըստ նախագահի, էլեկտրամատակարարման վերականգնումն է։

 

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Fox News-ին, հայտնում է, որ ներկայում էներգամատակարարումը վերականգնվել է մայրաքաղաքի բոլոր սպառողների համար, սակայն Վաշինգտոնին մոտակա բնակավայրերում առանց հոսանքի է մնացել 25 000 բաժանորդ։