Սիրիացի ապստամբները 28 զինվորի են սպանել
Սիրիայում ապստամբները 28 զինվորականի են սպանել՝ 3 հսկիչ անցագրային կետերի վրա տեղի ունեցած հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով սիրիացի ակտիվիստների տվյալներին:
Հարձակումները տեղի են ունեցել Թուրքիայի հետ սահմանային Իդլիբ նահանգի Սարակեբ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է հյուսիս-հարավ գլխավոր մայրուղում:
Ըստ աղբյուրի՝ հարձակումն իրականացրել են մի քանի ընդդիմադիր խմբեր: Նրանց շարքերից 5 հոգի է զոհվել:










