Հուժկու պայթյուն՝ Սաուդյան Արաբիայում (տարբերակ 2)

10:18 • 01.11.12

Սաուդյան Արաբիայում այսօր հուժկու պայթյուն է որոտացել։ Մայրաքաղաք Էր Ռիադի արևմտյան կողմում գտնվող արդյունաբերական շենքերից մեկը գրեթե ամբողջությամբ քանդվել է, տեղեկացնում է «Ալ Ջազիրա»-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
 

Ականատեսները պատմել են, որ բենզալցակայանի մոտակայքում բենզատար է պայթել։ Դեպքի վայրում են հրշեջ ծառայություններն ու շտապօգնության մեքենաները։

 

Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում։


Արաբական հեռուստաընկերությունները տեղեկացնում են, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել ավելի քան 50 մարդ։ Վնասվել են մի քանի շենքեր։