Թունիսում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով

10:49 • 01.11.12

Թունիսի իշխանությունները դեռևս անհայտ պատճառներով ևս 3 ամսով երկարաձգել են 2011թ.-ի սկզբից ի վեր երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Թունիսի ժամանակավոր նախագահ Մոնսեֆ Մարզուկիի հայտարարությունը։

 

Երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ առաջարկությունն արվել է զինվորականների և անվտանգության ծառայությունների կողմից, ինչն էլ քննարկվել է Թունիսի ներքին գործերի նախարարի հետ։

 

Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել 2011 թ.-ի հունվարի 14-ին, ինչը պայմանավորված էր  երկրի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիի դեմ 1 ամսից ավելի տևող ցույցերով։