Վալենսիայի քաղաքապետարանի լույսերն անջատել են՝ պարտքերի պատճառով

14:00 • 01.11.12

Իսպանիայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Վալենսիայի բոլոր պետական հաստատությունները հոսանքազրկվել են՝ Gas Natural Fenosa էներգետիկ ընկերությանն ունեցած խոշոր պարտքերի պատճառով, հայտնում է Euromag-ը։

 

Ընկերության խոսնակը նշել է, որ «իրենք ստիպված էին նման ծայրահեղ միջոցների դիմել՝ իշխանությունների կուտակած բավական խոշոր պարտքերը հաշվի առնելով»։

 

Ինչպես նշում է Economista-ն, տհաճ անակնկալից հետո Վալենսիայի իշխանություններն ընկերության հաշվեհամարին են փոխանցել 5.5 մլն եվրո, ինչից հետո հոսանքազրկումը հնարավոր է եղել վերականգնել։