Բրեդ Փիթը 100 հազար դոլար կնվիրաբերի միասեռական ամուսնությունների պաշտպանությանը և առաջարկում է թմրանյութերը օրինականացնել

01:03 • 01.11.12

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը պատրաստվում է 100 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերել ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացման քարոզարշավին: Այդ գումարը կստանա ամերիկյան Human Rights Campaign կազմակերպությունը, որը զբաղվում է գեյերի և լեզբուհիների իրավունքների պաշտպանությամբ, հաղորդում է vesti.ru-ն:
 

Ավելի վաղ դերասանը առաջարկել էր օրինականացնել թմրանյութերը: Նա այդ մասին հայտարարել էր «Տունը, որում ես ապրում եմ» ֆիլմի պրեմյերայի ժամանակ: Ֆիլմը նվիրված է ԱՄՆ-ում թմրավաճառության դեմ պայքարին, իսկ Փիթը ֆիլմի պրոդյուսերն է:
 

Բրեդ Փիթը նշել է, որ թմրանյութերի օրինականացումը պետությանը հնարավորություն կտա վերահսկել դրանց որակը, ինչը նշանակում է, որ դժբախտ դեպքերը և մացությունը կնվազի: