Բարսելոնայում կբացվի աշխարհահռչակ «Էրմիտաժ»-ի մասնաճյուղը
Իսպանիայի ամենախոշոր ինքնավար մարզի` Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը պաշտոնապես հայտարարել է, որ Բարսելոնայում շուտով կհայտնվի Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Էրմիտաժ» թանգարանի մասնաճյուղը, գրում է Espanarusa-ն։
«Մենք համաձայնագիր ենք ստորագրել այն մասին, որ գալիք 2-3 տարիների ընթացքում մեզ մոտ կբացվի «Բարսելոնա Էրմիտաժ» թանգարանը»,- ասել է Մասը։
Պաշտոնյայի խոսքով՝ այս ծրագրի շնորհիվ է՛լ ավելի կամրապնդվեն Կատալոնիայի և, մասնավորապես, Բարսելոնայի տնտեսական, զբոսաշրջային և մշակութային կապերը։
Նախատեսվում է, որ նոր թանգարանում պարբերաբար կկազմակերպվեն սանտկպետերբուրգյան «Էրմիտաժ»-ի պահուստային նմուշների ցուցահանդեսներ։










