Սիմֆո-Ջազ բացառիկ համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում
Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 3-ին`ժամը 19:30-ին, տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք–Երևան ջազ քառյակի համատեղ Սիմֆո-Ջազ բացառիկ համերգը, տեղեկացնում է նվագախմբի մամուլի ծառայությունը:
Վերջինս, վստահաբար, կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը, որի ընթացքում հանդիսատեսը Հայաստանում առաջին անգամ ականատես կդառնա սիմֆոնիկ և ջազային մեղեդիների միահյուսմանը:
Նյու Յորք–Երևան ջազ քառյակը, որի կազմում ներառված են Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), ղեկավարում է ջազմեն, դաշնակահար, վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը:
Համերգի դիրիժորն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:










