Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հազարավոր մարդկանց կյանք է խլել. Բաքվում ԱՄՆ դեսպան

23:50 • 02.11.12

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը անդրադառնալով մշակույթային ավանդության պահպանման խնդրին՝ նշել է, որ տվյալ տարածաշրջանը բարդ պատմություն ունի, հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությանը:
 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հազարավոր մարդկանց կյանք է խլել, ինչպես նաև լրջագույն փոփոխություններ մտցրել տարածաշրջանում պատմական, կրոնական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող վայրերի կառուցման հարցում: ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի նախաձեռնություններին` ողղված պատմական արխիվների պահպանմանը», - ասել է Մորնինգսթարը:
 

Նա հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արխիվների հարցով փորձագետների այցը ԱՄՆ, որի ժամանակ նրանք հնարավորություն կունենան կատարելագործել իրենց գիտելիքները նյութա-մշակույթային նմուշների պահպանման վերաբերյալ:
 

«Նման նախաձեռնությունները ողջունելի են, և մենք առաջիկայում ևս ջանքեր կներդնենք դրանց աջակցելու ուղղությամբ», - ասել է ԱՄՆ դեսպանը: