Վաղը կմեկնարկի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային 4–րդ փառատոնը

18:32 • 02.11.12

Երևանում նոյեմբերի 3–ին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային 4–րդ փառատոնը։


Ըստ փառատոնի կազմակերպիչների տարածած մամուլի հաղորդագրության՝ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում ժամը 16։30–ին։


Բացմանը կհաջորդի պրեմիերա` «Նկարը» ֆրանսիական անիմացիոն ֆիլմը։


Փառատոնի ծրագրին և այլ մանրամասների կարելի ծանոթանալ www.reanimania.com կայքից։