Տարոն Մարգարյանը մասնակցել է «Նայիր աշխարհին իմ գույներով» ցուցահանդեսի բացմանը

19:22 • 02.11.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։


Ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ցուցահանդեսը կազմակերպվել և անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։


Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա և կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։


Շրջելով ցուցասրահում և ծանոթանալով աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երիտասարդ նկարչուհուն, մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։


Շնորհակալություն հայտնելով աջակցության համար` Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր և երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարևոր է նման վերաբերմունքը և այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։


Անուշը, ի նշան երախտիքի, իր վերջին կտավներից մեկը սիրով նվիրել է Երևանի քաղաքապետին։