Հայ և իրանցի երաժիշտները ելույթ կունենան Թեհրանում
Ռուսաստանում ծնված հայազգի դաշնակահար Արթուր Ավանեսովը և իրանցի ջութակահար Ադել Պուրսամադին նոյեմբերի 10-ին պատրաստվում են համատեղ համերգային ծրագրով հանդես գալ Իրանի մայրաքաղաքում, հայտնում է Tehran Times-ը։
Միջոցառումը տեղի կունենա Թեհրանի «Ռուդակի Հոլ» համերգասրահում, և դրա շրջանակներում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի և մի շարք այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Ավանեսովն ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՝ միաժամանակ դաշնամուրի վարպետության դասեր վերցնելով արտասահմանում։ Ներկայում նա դասավանդում է կոնսերվատորիայում և արվեստի գիտությունների դոկտոր է։










