Հրապարակվել է հայ պատմվածքի լավագույն նմուշների ընտրանի
«Անտարես» հրատարակչատունը հրապարակել է 20-րդ դարի 60-ական թվականներից մինչև դարավերջ ժամանակահատվածում ստեղծված հայ պատմվածքի լավագույն նմուշների ընտրանի: Գիրքը անվանվել է «Կայարան»։
Ընկերությունից տեղեկացնում են, որ 21 հեղինակից ընտրված է մեկական պատմվածք` ժանրի մոտ կեսդարյան զարգացման համապատկերը կամ ժանրի պատմության հերթական ԿԱՅԱՐԱՆԸ հնարավորինս ամբողջական ներկայացնելու համար:










