Մատենադարանի տնօրենն ու խորհրդի նախագահը վերընտրվել են

13:42 • 05.11.12

Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, օրակարգում եղել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահի և տնօրենի ընտրության հարցերը: Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, իսկ տնօրեն՝ բանսիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:


Խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: